Արարատյան Դաշտավայրի դրենաժային համակարգի վերականգնում

2009-2011

 

Համագործակցող խորհրդատու` GITEC Consult GmbH

 

Արարատյան Դաշտավայրի դրենաժային համակարգում ընդգրկում է մոտ 32.400հա տարածք:

·  Բաց դրենաժների ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 876կմ,

    որից 177կմ հիմնական կոլեկտորներն են:

·  Ծրագրի շրջանակներում նախատեսվում է մոտ 330.4կմ ընդհանուր  

    երկարությամբ դրենաժների փորում 2.400.000մ3 ընդհանուր ծավալով:

·  Թվով  120 ջրանցումների  փոխարինում և 12 հետիոտնի ջրաչափական կամրջակների կառուցում:

·  Սևջրի ջրանցքի, Մխչյանի պոմպակայանի մոտեցնող ջրանցքի և Ազատ գետի անցումներ:

·  3 փակ դրենաժային համակարգի վերականգնում.

       Արազափ I - 127հա-ից 52հա-ը, 

       Արտաշար 260հա-ից 190հա-ը,

       Ապագա 1200հա-ից 125հա-ը,

       ՀԱ-I, Հա-II և Կ-1 կոլեկտորը:

·  Նոր փականային հանգույցներ ՀԱ-II կոլեկտորի վրա` Եղեգնուտ գյուղի մոտակայքում և Արգավանդի կոլեկտորի վրա:

·  Ոռոգման խնդիրների լուծումը  ապահովելու համար նախագծվել է ոռոգման 18 համակարգ, 

    11 խորքային հոր և 5 շարժական պոմպակայան: 

·  Արտաշատի և Արաքսավանի պոմպակայանների վերակառուցում:

·  49 արտեզյան հոր, դրանցից 5-ը կշահագործվեն պոմպերի միջոցով, 2-ը` մակերևութային պոմպերով,

    3-ը` խորքային պոմպերով