Թավշուտի ջրամբարի վերակառուցում և անվտանգության սարքավորումների տեղադրում
2000-2002
· Պատվարի առավելագույն բարձրությունը - 42.4մ
· Պատվարի երկարությունը - 498.5մ
· Պատվարի կատարի նիշը - 2107.6մ
· Ջրամբարի լրիվ ծավալը - 5մլն.մ3
· Ջրամբարի ՆԴՀ - 2082.3մ
· Ջրամբարի ՄԾՀ - 2105.5մ
· Ջրամբարի հայելու մակերեսը - 36հա
Պատվարի շահագործման անվտանգության բարձրացում և ինժեներական կառուցվածքների վերականգնում
· Պատվարի վերականգնում` կավային միջուկի բարձրացում, վերին շեպի մասնակի ուղղում մինչև 1:3.25 թեքության
և երկաթբետոնե սալերի ապամոնտաժում ու վերականգնում, ներքին շեպի ցամաքուրդի վերականգնում
· Հեղեղատարային ջրհեռ` հատակի և պատերի վերականգնում 15սմ հաստությամբ երկաթբետոնե շապիկի միջոցով
· Ոռոգման ջրթող` D=800մմ խողովակաշարի ապամոնտաժում և D=600մմ խողովակաշարի մոնտաժում,
գալերեայի պատերի ինեկցիոն ցեմենտացիա, գալերեայի ներսում ռելսային ուղու մոնտաժում,
փականային շինության վերականգնում
· Ջրամբարի սնուցող ջրանցքի վերականգնում` գլխամասային հարթ փականների վերանորոգում,
հատակի և պատերի վերանորոգում, ջրանցքի վերջում ջրծեծ հորի կառուցում
· Չափիչ-ստուգիչ սարքավորումների տեղադրում և վերականգնում`պիեզոմետրեր D=74մմ-7 հատ,
սեյսմիկ տվիչներ - 7 հատ, բազիսային ռեպերներ, ջրաչափական ձողեր
· Վաղ նախազգուշացման համակարգի տեղադրում` ռադիոկայան - 10 հատ, բարձրախոս - 9 հատ,
շչակ - 9հատ, լուսարձակ - 13 հատ:
|