Վերին Բազմաբերդի ջրամբարի վերակառուցում և անվտանգության սարքավորումների տեղադրում
2000-2002
· Պատվարի առավելագույն բարձրությունը - 8մ
· Պատվարի երկարությունը - 431մ
· Պատվարի կատարի նիշը - 1954.5մ
· Ջրամբարի լրիվ ծավալը - 0.22մլն.մ3
· Ջրամբարի ՆԴՀ - 2082.3մ
· Ջրամբարի ՄԾՀ - 1948.1մ
· Ջրամբարի հայելու մակերեսը - 6հա
Պատվարի շահագործման անվտանգության բարձրացում և ինժեներական կառուցվածքների վերականգնում
· Պատվարի վերականգնում` վերին շեպի ամրացում 1.15մ հաստությամբ պաշտպանիչ շերտով
(50սմ - քարե լիցք, 50սմ - խճային ֆիլտր, 15սմ - ավազ), ներքին շեպի հարթեցում և խոտի ցանում,
կատարի պարապետի կառուցում, մարմնի վերականգնում կավային բնահողով,
շահագործման ճանապարհների ծածկույթի վերականգնում խճով,
450մ երկարությամբ էլեկտրասնուցման գծի մոնտաժում լուսավորման համար
· Հեղեղատարային ջրհեռ` հատակի վերականգնում 10սմ հաստությամբ բետոնով,
հավաքովի երկաթբետոնե բլոկների տեղադրում
· Ոռոգման ջրթող` գոյություն ունեցող D=500մմ պողպատե խողովակաշարի ապամոնտաժում և նոր խողովակաշարի
մոնտաժում, ջրընդունիչ հորերի վերակառուցում, նոր փականների տեղադրում նոր հորերում
· Չափիչ-ստուգիչ սարքավորումների տեղադրում` պիեզոմետրեր D=74մմ - 2 հատ,
բազիսային ռեպերներ - 4 հատ, ջրաչափական ձողեր - 3 հատ
· Վաղ նախազգուշացման համակարգի տեղադրում ռադիոկայան - 1 հատ:
|